Մայիսի 9-ի դրությամբ կատարվել է 10727 պատվաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր մայիսի 9-ի դրությամբ` կատարվել է 10727 պատվաստում։

Հիշեցում.

✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

✅Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար

✅ Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտա, «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» ատևտրի կենտրոններ, Գյումրու Վարդանանց հրապարակ, Վանաձորի Հայքի հրապարակ, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ

✅Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները

✅Պատվաստումներն անվճար են

✅«ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:




Լրահոս