
ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ մայիսի 11-ին` ժամը 14:00-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ծնունդով Շուշեցի հայազգի ճարտարապետների գործունեությունը ներկայացնող նյութերի ցուցադրությունը:
Առանցքում այն ստեղծագործություններն են, որոնց իրականացմամբ Բաքուն գավառական քաղաքից վերածվել է Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի:
«Շուշիի ազատագրման օրը նշելու հնարավորությունից զրկված ենք այս տարի: Բայց Շուշին ապրում է, շուշեցին արարում է եւ կառուցում՝ ինչպես տասնամյակներ: Միայն Բաքվում բազմաթիվ շենքեր են կառուցել հենց շուշեցի ճարտարապետները, իսկ ազերիները ոչնչացնում են մեր սիրելի Ղազանչեցեց եկեղեցին, բարբարոսաբար վերածում մզկիթի: Վաղը կնարկայացվեն լուսանկարները Բաքվում կառուցված այն շենքերի, որոնք նախագծել են շուշեցիները»,-նշեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը: