Մայիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքն առաջին հերթին հետաքրքիր էր նրանով, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձել է արդեն ընդդիմադիր գործիչ եւ իր կողմից հռչակված Թատերական հրապարակում երբեւէ դուրս կգար հարթակ եւ այդպիսի ընդունելության կարժանանար: Այսպիսի բան հնարավոր չէր պատկերացնել ոչ իր կառավարման տարիներին, ոչ էլ անգամ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին:
Այսպիսով, իրավիճակն առաջին հերթին փոխվեց 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: Այս իրավիճակը փոփոխություն է մտցրել նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բառապաշարում: Համենայնդեպս, նրա նախագահական տարիներից հետո այս ընդմիջումը շատ մտածելու տեղ է տվել Ռոբերտ Քոչարյանին եւ նա փոխել է քաղաքացիների նկատմամբ իր վերաբերմունքն ու բաառապաշարը: Ռոբերտ Քոչարյանը մշտապես հանդես է եկել կոշտ եւ չոր դիրքերից՝ որպես լիդեր, իսկ հիմա ընդգծված կերպով ավելի նուրբ էր դիմում ժողովրդին: Երկրորդ նախագահը օրինակ ներկաներին դիմեց սիրելի ժողովուրդ դիմելաձևով, եւ իրավիճակը նույնիսկ հասավ նրան, որ նա որոշեց տանել ժողովրդի ցավը: Իսկ ահա, փողկապի հետ կապված իրավիճակը երկար ժամանակ սոցցանցերի առաջատարն էր: