Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի ժամանել է Բաքու: Երեկոյան ՌԴ ԱԳ նախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մայիսի 11-ին՝ այցի վերջին օրը, նախատեսված են բանակցություններ Լավրովի ու նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի միջև:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ այցի շրջանակում նախատեսվում է քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության վերաբերյալ հարցեր:

Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին:

Մայիսի 5-6-ը ռուս նախարարն այցելել էր Երևան, որտեղ նրան ընդունել էին հայ գուծընկեր Արա Այվազյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս