ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրակաշառքը՝ ծանր հանցագործություն. փոփոխությունները մտան ուժի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-ին Ազգային ժողովի կողմից ընդունված  Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն արդեն ուժի մեջ է մտել:

Իշխանությունները նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար ավելի խիստ պատասխանատվություն են սահմանել։ Օրինակ՝ տեղամասային կենտրոնում կամ դրան հարակից տարածքում բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, ինչպես նաև նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը կամ խոչընդոտելը, կպատժվեն մինչև երեք տարի ազատազրկմամբ, ընտրակաշառք տալը կամ խոստանալն արդեն ծանր հանցագործություն է համարվում, որն էլ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։

Այս փոփոխությունները կգործեն արդեն նաև հունիսին նախատեսվող արտահերթ ընտրություններին:

Իսկ ահա մայիսի 7-ին էլ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Փոփոխությունների մեծ մասը, սակայն, ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվանից և չեն կիրառվի առաջիկա արտահերթ ընտրություններում։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս