
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ադրբեջանցի գործընկերոջ Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ի թվիթերյան էջը։
«Մեկնարկել է նախարար Ջեյհուն Բայրամովի դեմ առ դեմ հանդիպումը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ»,- ասվում է գրառման մեջ։
Նշենք, որ նախօրեին էլ Լավրովը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։