ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենտրոնի փոխթաղապետը ծեծել է ԳԱՍԿ-ի պետին. ինչ է կատարվում այս պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը հենց շենքում ծեծել է ԳԱՍԿ-ի պետին: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: ArmLur.am-ի աշխատակիցները գտնվում են այնտեղ՝ տեղում հասկանալու համար, թե ինչ է կատարվել:  Այս պահին աշխատասենյակի դուռը փակ է եւ ներսում են ոստիկանները:

Մեզ հասած տեղեկություններով Մանուել Մարգարյանն այս պահին թիվ 1 համալսարանական հիվանդանոցում է: Մեր տեղեկություններով, նա հենց ինքն է ոստիկանություն գնացել եւ հայտնել դեպքի մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օրենքով սահմանված արգելքին հակառակ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Աննա Բաղդասարյան» ու «Մարիետա Մանուկյան» կազմակերպությունները և չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, անձամբ նույն կազմակերպությունների կառավարմանը մասնակցելով Երևան քաղաքի Իսակովի պողոտա 3/1 և 3/13 հասցեներում առանց եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աղբահանության վճարի հաշվարկման ավտոմատացված համակարգում գրանցվելու և շինությունների գործարնական նշանակությունը հասարակական գործառնական նշանակության փոփոխելու, իրակաացնում է հյուրանոցային գործունեություն, իսկ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի 20/1 հասցեի բնակելի տան ծածկի և տանիքի վերանորոգման համար էլ կազմել է քաղաքաշինական ապօրինի փաստաթղթեր՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Մանրամասներտ տեսանյութում




Լրահոս