Armenian text to speach

«Չնայած բարդությանը` ԼՂ-ում սահմանների հետ կապված խնդիրները լուծելի են». Լավրովը՝ Ալիևի հետ հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ չնայած բարդությանը՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված խնդիրները լուծելի են, գրում է «Ռեգնում»-ը:

«Այժմ մենք պետք է զբաղվենք «ցամաքի» մանրամասներով: Կան սահմանազատումներ (դեմարկացիա) և սահմանագծումներ (դելիմիտացիա): Ամեն ինչ պարզ չէ, բայց, մեր համոզմամբ, ամեն ինչ լուծելի է: Ռազմական փորձագետները դիվանագետների մասնակցությամբ կարող են համաձայնության գալ փոխընդունելի լուծումների շուրջ»,- շեշտել է Լավրովը:




Լրահոս