ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Կենտրոն վարչական շրջանի շենքում տեղի ունեցած դեպքից: Արդեն հայտնել էինք, որ շենքում տարածված տեղեկությունների համաձայն, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանը ծեծի է ենթարկվել: Մեզ հաջողվել է զրուցել ականատես մի աղջկա հետ, որը շատ հուզված էր:
Մանուել Մարգարյանն այս պահին թիվ 1 համալսարանական հիվանդանոցում է: Մեր տեղեկություններով նա հենց ինքն է ոստիկանություն գնացել եւ հայտնել դեպքի մասին: Ոստիկանները քիչ առաջ դուրս են եկել շենքից, եւ ականատես աղջիկը պատմել է դեպքի մանրամասները:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.