Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շեգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով հերթական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ նիստը մայիսի 4-ին տեղի չունեցավ Գեւորգյանի բացակայության պատճառով: Նախկին փոխվարչապետը հիվանդանոցում է: Ինչպես դատավորին հայտնել էր նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, բուժումը կարող է 10-ից 14 օր տեւել: Նախորդ երկու նիստերը նույնպես տեղի չեն ունեցել:
Այսօր Քոչարյանի պաշտպան Արման Վարդևանյանն իր խոսքում առաջարկեց դատական նիստերը հետաձգել եւ անցկացնել հունիսի 20-ից հետո, քանի որ մինչ այդ Քոչարյանը զբաղված է լինելու նախընտրական քարոզարշավով եւ ընտրությունների հետ կապված այլ հարցերով: Սակայն մեղադրող դատախազը իր խոսքում նշեց, թե ընտրությունները հիմք չեն նիստերը հետաձգելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում