ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոփոխություն քվեարկության կարգում. ընտրության ժամանակ գրիչ այլևս չի օգտագործվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը նիստ է անցկացրել եւ հաստատել ընտրությունների կազմակերպման ժամանակացույցը: Ըստ այդմ, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին եւ կավարտվի հունիսի 18-ին, իսկ հունիսի 19-ն էլ կլինի լռության օր: Միեւնույն ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է քվեարկության կարգը. ըստ այդմ գրիչ այլեւս չի օտագործվելու, քաղաքացին պետք է պարզապես վերցնի իր նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը եւ դնի ծրարի մեջ:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հիշեցրեց, որ ըստ էության Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ ԿԸՀ-ին առաջարկվում է փոփոխել խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկի ձևը: «Քանի որ ընտրություններն իրականացվելու են զուտ համամասնական ընտրակարգով, քվեաթերթիկը չի ունենալու հետևի հատված, չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու: ԿԸՀ-ն ընդունում է այն որոշումը, որով փոխվում է քվեաթերթիկի նմուշը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա ոչ մի նշում այսուհետ չի կատարվելու»,- ասաց Սբատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս