
Անձնակազմի կրակային պատրաստության մակարդակի ամրապնդման և կրակային խնդիրների կատարման հմտությունների զարգացման նպատակով մայիսի 11-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:
Զինծառայողներն իրականացրել են կրակային վարժություններ տարբեր զինատեսակներից, հաջողությամբ խոցել կրակադաշտում առկա բոլոր թիրախները: