
Մայիսի 11-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնք՝ հարգանքի տուրք մատուցելու իր մտերիմ բարեկամ, Արցախյան երկրորդ պատերզմում զոհված, Արցախի հերոս, «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եւ նրա որդուն:
Այնուհետեւ Արա Աբրահամյանը ծաղիկներ խոնարհեց Արմավիր քաղաքի զոհվածների հուշարձանին: Հետաքրքիր է, որ քաղաքում Արա Աբրահամյանին հանդիպած արմավիրցիները հանդիպում խնդրեցին նրա հետ, քանի որ մի քանի հարցեր ունեին:
Արդեն հանդիպման ժամանակ Արա Աբրահամյանին հարց ուղղեց նաեւ ArmLur.am-ի թղթակիցը, սակայն բնակիչների հարցերն ավելի անձնական էին եւ ներկայացրեցին իրենց խնդիրները: Արա Աբրահամյանի Արմավիր մարզն ավարտվեց հենց քաղաքացիների հետ շփումով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան