Գազայի հատվածում Իսրայելի հարվածների զոհ Է դարձել 35 պաղեստինցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի հատվածում Իսրայելի շարունակվող հրթիռահարվածների զոհերի թիվը հասել Է 35-ի: Մայիսի 12-ին այդ մասին հայտնել Է Al-Mamlaka հեռուստաալիքը՝ վկայակոչելով ափամերձ միջատարածքի առողջապահության նախարարության տվյալները:

Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ իսրայելական բանակի գիշերային հարվածների հետեւանքով զոհվել Է երեք պաղեստինցի: Մայիսի 11-ին սպանվել Է 15 մարդ, իսկ մայիսի 10-ից ընդհանուր առմամբ զոհվել Է 35 մարդ: Զոհերի թվում են 12 երեխա եւ մեկ կին: Տուժածների թիվը հասել Է 233-ի: Գազայի հատվածի «Աշ Շիֆաա» բժշկական համալիրի տնօրեն Մուհամեդ Սելիմի խոսքով՝ իրենց մոտ են ընդունվել 100 վիրավորներ: «Մի քանի տուժածներ մահացել են վերքերից, զոհվածների թվում կան մինչեւ երկու տարեկան երեխաներ,- պատմել Է նա:- Մարդիկ մեզ մոտ են ընդունվում շատ լուրջ եւ վտանգավոր վնասվածքներով»: Դրա հետ մեկտեղ, նշել Է Աբու Սելիմը, հիվանդանոցում շատ ծանար իրավիճակ Է կապված դեղորայքի եւ պատրաստուկների հետ:

«Առողջապահության համակարգն այնպես Էլ ուժասպառ Է բազմամյա շրջափակումից, նաեւ ավելացել Է կորնավիրուսի համավարակը, ուստի մեր հնարավորությունները խիմտ սահմանափակ են,- արձանագրել Է նա:- Բժշկական բրիգադներն աշխատոււմ են դաշտային պայմաններում, բոլոր վիրահատարաններն այժմ զբաղված են»: Ափամերձ միջատարծքին հարվածները դարձել են պաղեստինցի արմատականների հրթիռակոծումների պատասխանը: «Իզեդին ալ Քասամի բրիգադներ» խմբավորումը, որը Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման մարտական թեւն Է, հայտարարել Է մայիսի 11-ի երեկոյան եւ մայիսի 12-ի առավոտյան ժամերին ավելի քան 200 հրթիռների արձակման մասին  Թել Ավիվի եւ Բեեր Շեւայի կողմը: Հաղորդվում Է հինգ զոհված իսրայելացիների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս