
Բրազիլիայում AstraZeneca անգլո-շվեդական դեղագործական խմբի արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութով հղի կանանց պատվաստումը կասեցվել է։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ 35-ամյա մի կին մահացել է կաթվածից ՝ դեղամիջոցով պատվաստվելուց հետո: Հոսպիտալացման պահին նա գտնվել է հղիության 5-րդ ամսում: Կանանց, ովքեր արդեն պատվաստված են եղել AstraZeneca-ով, խորհուրդ են տվել դիմել բժշկի:
Ներկայումս իշխանությունները հետաքննում են միջադեպը: Հղի կանանց պատվաստումների կասեցումը կանդրադառնա միայն AstraZeneca-ի արտադրանքի վրա: