Ադրբեջանը կանցկացնի մարտավարական զորավարժություններ 15 հազար զինծառայողի ներգրավմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահի հաստատած պլանի համաձայն, մայիսի 16-ից ադրբեջանական բանակում կմեկնարկեն զորավարժություններ՝ զորատեսակների ներգրավմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ զորավարժություններին կմասնակցեն մինչև 15 000 զինծառայողներ, մինչև 300 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մինչև 400 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր և հակատանկային միջոցներ, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժություններում հիմնական ուշադրությունը կդարձվի կառավարմանը, մարտական պատրաստականությանը և զորքերի վերախմբավորմանը, այդ թվում ՝ մարտական ներդաշնակության կատարելագործմանն ու համազորային միավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի միջեւ փոխգործակցությանը:




Լրահոս