
Արևմտյան
ԶԼՄ ներ փոխանցմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեյում երեկ տեղի են ունեցել բախումներ
քրիստոնյաների մասնակցությամբ: Ըստ ախնական տեղեկությունների` Եգիպտոսի պետական հեռուստաընկերության
դիմաց նստացույց են կազմակերպել ղփտի- քրիստոնյաները,
որը վերաճել է բախման: Որոշ եղեկությունների
համաձայն բախումները հրահրել են մի խումբ մուսուլմաններ: Կա 24 զոհ և հարյուրավոր վիրավորներ: Հիշեցնենք,
որ Ղփտի եկեղեցին համարվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու քույր եկեղեցի: Նշվում
է նաև, որ երեկվա միջադեպն ամենարյունալին է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի
պաշտոնաթողությունից հետո։