ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգում հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր գործընկերոջ՝ Վաղարշակ Հարությունյանի հետ։ Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի կողմից առաջադրանքների կատարման հետ կապված իրադրությունը, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։
Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների նախորդ հեռախոսազրույցները տեղի էին ունեցել ապրիլի 7-ին ու 24-ին։ Քննարկվել են նույնաբովանդակ հարցեր։