ՌԻՀԱՆՆԱՅԻՑ ՈԳԵՇՆՉՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Դիանա Տոռեսի մանկության երազանքը կատարվել է. այսուհետ նա հանդես կգա նաեւ որպես երգչուհի։ Երեկ ArmLur.am-ը ներկա է գտնվել Դիանայի 32-ամյակին եւ երգի տեսահոլովակի շնորհանդեսին:

 

Նշենք, որ Դիանան օրերս էր նկարահանել եւ երկրպագուների դատին ներկայացրել իր առաջին երգի տեսահոլովակը: Դերասանուհին ընդգծում է, որ տեսահոլովակի կերպարը ստեղծելիս ոգեշնչվել է համաշխարհային երգչուհի Ռիհաննայի կերպարով:

«Սա կոմերցիոն աշխատանք չէ, սակայն հաջորդը կլինի կոմերցիոն, որպեսզի ես էլ գումար աշխատեմ, թե չէ հիմա միայն ծախսում եմ, հաջորդ երգս հավանաբար կլինի 6/8 ժանրի մեջ: Իմ կյանքում չի եղել այնպես, որ ինձ չսիրեն, ուրիշին սիրեն։ Երգն իմ մասին չէ, բայց շատ գեղեցիկ է։ Հեղինակը երգիչ Վլադիմիր Պողոսյանն է։ Կարծում եմ՝ երգը ստացված է։ Գուցե հայերի համար անսովոր տեսահոլովակ է, բայց ես ոգեշնչվել եմ իմ ամենասիրելի երգչուհիներից՝ Ավրիլ Լավինից, Ռիհաննայից։ Անկեղծ ասում եմ, որ ոգեշնչվել եմ իմ սիրելի աստղերից: Առաջին երգս տխուր սիրային էր, քանի որ այն գրվել էր պատերազմի օրերին, չնայած որ առաջին երգս ցանկանում էի՝ ուրախ երգ լիներ»,-ասում է նա:

Դիանայի խոսքով՝ սա դեռ սկիզբն է. այս ասպարեզում իր գործունեությունը լինելու է շարունակական։ Ինչ վերաբերում է քննադատություններին, ասում է՝ բոլորին էլ քննադատում են, նորմալ է։

«Երգը շատ եմ սիրել, բայց իմ երգածի մեջ թերություններ կան, քանի որ մեկ օրում է արվել ամեն ինչ։ Ես ո՛չ վոկալ եմ պարապել, ո՛չ  պատրաստվել եմ։ Ափսոսում եմ, որ շտապեցի, բայց ոչինչ, ես այդ երգը դեռ շատ եմ երգելու։ Մարդու ձայնը տարեցտարի փոխվում է։ Հուսով եմ՝  համերգների ժամանակ ձայնս արդեն կարգի բերած կլինեմ։ Այնպես չէ, որ ինձ դուր չի եկել աշխատանքը, շատ է դուր եկել, պարզապես կան մարդիկ, որոնց քննադատություններից կոմպլեքսավորվել եմ»,- անկեղծանում է նա։

Հարցին, թե որ ոլորտում է իրեն ավելի շատ տեսնում՝ որպես դերասանուհի, թե երգչուհի, Դիանան ընդգծում է, որ իրեն երկու ոլորտում էլ  տեսնում է:

«Սելենա Գոմեսը, Արիանա Գրանդեն ինչպես են ներկայանում եւ՛ որպես դերասանուհի, եւ՛ երգչուհի, ես էլ՝ իրենց նման։ Ինձ որպես դերասանուհի կտեսնեմ այն դեպքում, երբ «Կինստագրամին» համարժեք, որեւէ նախագիծ լինի։ Չեմ նկարահանվի հասարակ, ողբ սերիալներում, դա իմը չէ։ Կնկարահանվեմ «Կլոն» հեռուստասերիալի կարգի սերիալում, սիթքոմերում, կարճամետրաժ ֆիլմերում»:

Մեր այն դիտարկմանը, թե ինքը Հայաստանի շուկայի մասին է խոսում, բացի այդ, այդ մակարդակի համար շատ ավելի մեծ պատրաստվածություն, մասնագիտական կրթություն է պետք, նա խոստացավ, որ իր վրա կաշխատի. «Իհարկե, բայց ես ինձ վրա կաշխատեմ։ Ես բժշկական կրթություն ունեմ, ի՞նչ վատ է։ Գրքեր կկարդամ»։

 

 

ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

«Սա արել եմ, որովհետեւ սիրտս այդպես էր ուզում, դիտումներն ինձ չեն հետաքրքրում, սակայն հույս ունեմ, որ իմ մատուցմամբ այս երգը կգտնի իր հանդիսատեսին»,-այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արման Նշանյանը` անդրադառնալով «Սիրեցի, յարս տարան» նոր տեսահոլովակին:

 

Վերջին տարիների երաժշտական պասիվությունն էլ Արման Նշանյանը բացատրեց  նրանով, որ տարված է նկարահանումներով, իսկ երգն էլ դարձել է հոբբի նրա համար:

«Շատ զբաղված էի ֆիլմերով, երգի համար ժամանակ պարզապես չունեի: Այնպես ստացվեց, որ իմ լավ ընկերներից մեկը, ով օպերատոր է եւ բնակվում է ԱՄՆ-ում, եկել էր Հայաստան, ես ներկայացրի երգը, ու որոշեցինք նկարահանել տեսահոլովակ »,- ասաց Արման Նշանյանը:

Ըստ Արմանի՝ երգը վաղուց դադարել է աշխատանք լինելուց. «Երգում եմ միայն, երբ սիրտս է ցանկանում, այն ինձ համար աշխատանք չէ: Ինչ վերաբերում է այս երգին, շատ եմ սիրում այն: Որքանով տեղյակ եմ, «Սիրեցի, յարս տարան»-ն իրական պատմություն ունի: Որոշեցինք ներկայացնել պարզ տեսահոլովակ, որովհետեւ նորաձեւ տեսահոլովակները, որոնցից ես էլ եմ ժամանակին ունեցել, իմ կարծիքով, այլեւս ակտուալ չեն»:

Մեր զրուցակցի խոսքով՝ չի կարող հստակ նշել, թե երբ նորից երաժշտական գործով հանդես կգա. «Ստեղծվեց առիթ, եւ հասկացա, որ ցանկանում եմ թողարկել Ավետիք Իսահակյանի խոսքերի հիման գրված հայտնի երգը: Ուղղակի ուզում էի ներկայացնել այս գեղեցիկ երգն իմ մատուցմամբ»,-հավելեց Արման Նշանյանը:

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

ՆՎԱԶԱԳՈ

ՒՅՆԸ 2 ՄԵՆԱՄԱՐՏ

UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը 2021 թվականին մտադիր է անցկացնել նվազագույնը 2 մենամարտ: Այդ մասին իռլանդացի մարտիկը հայտնել է սոցցանցերում՝ պատասխանելով երկրպագուների հարցերին: Հիշեցնենք, որ այս օրերին 32-ամյա իռլանդացին պատրաստվում է ամերիկացի թեթեւ քաշային Դասթին Պորիեի հետ երրորդ մենամարտին, որը տեղի կունենա Լաս Վեգասում հուլիսի 10-ին կայանալիք UFC 264 մրցաշարում: Հունվարի 24-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում Դասթին Պորիեն երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր իռլանդացի մարտիկին: Մաքգրեգորը  եւ Պորիեն հանդիպել էին նաեւ 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:

 

 

ՄՏԱԾՈՒՄ Է ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտածում է Ռոնալդ Կումանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին: ESPN-ի համաձայն՝ հոլանդացի մասնագետին կարող է չփրկել նույնիսկ այն, եթե թիմն այս մրցաշրջանում նվաճի Իսպանիայի չեմպիոնի կոչումը: «Բարսելոնայում» կարծում են, որ Կումանը չի համապատասխանում ակումբի երկարատեւ ծրագրերին: Ռոնալդ Կումանը 2020 թվականի օգոստոսից է գլխավորում «Բարսելոնան», որն Իսպանիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ 75 միավորով երրորդն է եւ 2 միավոր հետ է առաջատար Մադրիդի «Աթլետիկոյից»:

 

 

3 ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ հայտնի են դարձել բոլոր 3 ակումբները, որոնք այս մրցաշրջանի վերջում կլքեն Պրեմիեր լիգան: Տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու շանսերը կորցրել են «Ֆուլհեմը», «Վեստ Բրոմվիչը» եւ «Շեֆիլդ Յունայթեդը»: Նոր մրցաշրջանում այդ ակումբներին կփոխարինեն Չեմպիոնշիփում հաղթած «Նորվիչը» եւ «Ուոթֆորդը», եւս մեկ մասնակից հայտնի կդառնա անցումային խաղերի արդյունքում: Վերջին ուղեգիրը կվիճարկեն «Բրենտֆորդը», «Սուոնսին», «Բարնսլին» ու «Բորնմութը»:

 

 




Լրահոս