«Ասողը գլուխը քարովն է տալիս». ինչ իրավիճակ է Տավուշի Բաղանիս, Ոսկևան համայնքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեւան եւ Բաղանիս համայնքների սահմանային հատվածներում կրակահերթեր հակառակորդի կողմից չեն եղել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Տավուշի սահմանամերձ Ոսկեւան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:

«Ոչ մի կրակոց, ոչ մի լարվածություն չի եղել: Ուսումնական վարժանք է եղել, որից լսվել են կրակոցների ձայներ»,-նշեց նա:

Իսկ, ահա Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ  ամեն ինչ նորմալ եւ խաղաղ է. «Ասողը գլուխը քարովն է տալիս, քանի որ իրականում ոչ մի նման բան տեղի չի ունեցել»:

Նշենք, որ վաղ առավոտից մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Տավուշի մարզի միջդիրքային կրակահերթեր են լսվել  Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան սահմանային հատվածներում։ Ըստ լուրերի՝ կրակահերթերը տեւել են մոտ 1 ժամ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս