Գազայի հատվածին ուղղված իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 67-ի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Զոհերի թվում կա 17 երեխա։
Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել 388 մարդ, այդ թվում՝ 115 երեխա և 50 կին։
Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին Իսրայելի ԱԳ նախարար Գաբի Աշկենազիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է պաղեստինյան տարածքների վրա հարձակումները դադարեցնելու անհրաժեշտության մասին։
Իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսով զրուցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ և Մերձավոր Արևելքում իրադրության շուտափույթ դեէսկալացիայի հույս հայտնել։