Իրավապահները Զարուհի Փոստանջյանի գործով որոշում են կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին նախաքննության ավարտ է հայտարարվել ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ հարուցված քրեական գործով:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի թիվ 66 շենքին հարակից տարծքում գտնվող պուրակում տեղադրված «Սողոմոն Թեհլերյանի» արձանի մոտ, հասարակության բազմաթիվ անդամների ներկայությամբ ունեցած ելույթի ընթացքում, ՀՀ-ում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և անձանց խմբի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը՝ սպանությունը, հրապարակայնորեն արդարացնող կոչեր:
Վերջինիս գործը կքննի դատավոր Ռոբերտ Պապոյանը:

Ք.Մ




Լրահոս