
Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողությունների են դիմել եւ հատել պետական սահմանը: Երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա եւ իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Այս մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի մեծ թվով զինվորներ , բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել: Սա նախապես պլանավորված է, քանի որ ադրբեջանցիներն իրենց հետ ունեն կեղծված քարտեզներ», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում