
«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանն ու կուսակցության մի խումբ անդամներ այսօր այցելել են Արագածոտնի մարզի Ապարան քաղաք, ճանապարհին հանպատրաստից կանգ առել նաև Սաղմոսավան և Արտաշավան համայնքներում։ Արտաշավանի բնակիչները անկեղծ զրույցի էին բռնվել հյուրերի հետ և կիսվել իրենց խնդիրներով: Նրանց մտահոգող հիմնական թեման գյուղատնտեսությունն էր, գյուղմթերքների իրացումը, գյուղատնտեսական վարկերը և այլն:
Երվանդ Թարվերդյանը, ավելի քան մանրամասն և իրատեսական լուծումներ առաջարկեց՝ խոստանալով, որ շուտով մեկնարկող քարոզարշավի ընթացքում կներկայացնի իրենց թիմի մշակած այն բոլոր ծրագրերն ու անելիքները, որոնք ուղղված են թեթևացնելու իրենց հոգսերը: Ի դեպ, «Միացյալ Հայաստան» կուսակցության ծրագրային հիմնադրույթներից է նաև գյուղմթերքի պատրաստի արտադրանքի իրացման կազմակերպման երաշխավորումը: Երվանդ Թարվերդյանն այցն ավարտեց ձեռքսեղմումներով և շնորհակալություն հայտնեց ցուցաբերած հետաքրքրության և հյուրընկալության համար: