
Կառավարության նիստից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այդ մասին կառավարության նիստի սկզբում նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Կքննարկենք Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում ստեղծված իրավիճակը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ ԱԽ նիստ էր տեղի ունեցել նաև մայիսի 12-ին՝ ուշ երեկոյան: