ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե դիվերսիա է՝ ինչու կրակոցներ չեն եղել. ռուս քաղաքագետը՝ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի համար զարմանալի է, որ Սյունիքի հատվածում Հայաստանի սահմանն այնքան չի պահպանվում, որ ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, հակառակորդն անցել է 3.5 կմ սահման:

Հիշեցնենք՝ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, «Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում»:

-Պարո՛ն Կոլերով, ինչպես կմեկնաբանեք երեկ Հայաստանի սահմանին տեղի ունեցածը:

-Ես զարմանում եմ, որ այդ սահմանն այնքան չի պաշտպանվում, որ Փաշինյանի խոսքով, հակառակորդը երեք կիլոմետր առաջ է եկել: Ես չեմ պատկերացնում ինձ որևէ սահման ամբողջ աշխարհի վրա՝ չհաշված անապատ, ջունգլի, կամ սարեր, որտեղ հակառակորդը կարողանա հեշտությամբ մուտք գործել երկրի տարածք եւ երեք կիլոմետր առաջ անցնի: Դա նշանակում է, որ այդ սահմանն ուղղակի չկա, ֆիքսված չէ եւ չի պաշտպանվում: Եվ միակ արգումենտն այն սովետական քարտեզներն են, որոնք ներկայացվել են Սյունիքի մարզպետին, ինչպես ներկայացվում է: Դա սահմա՞ն է, թե՞ դրա բացակայության մասին փաստ: Փաշինյանի ասածից կարող ենք իսկապես ասել՝ այդ սահմանը չկա, քանի որ եթե գոնե այն փաստացի լիներ, ապա գծվար կլիներ եւ կպաշտպանվեր: Իսկ պաշտպանվող սահմանը խախտողները չպետք է անպատիժ մնան: Այստեղ իշխանությունները պետք է կողմնորոշվեն՝ դա սահմա՞ն է, եթե այո, ապա ինչու անհրաժեշտ չափով չի պաշտպանվում:

-Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դա ամենայն հավանականությամբ դիվերսիա է եղել:

-Եթե անգամ դիվերսիա է եղել, ինչպե՞ս է հնարավոր եղել երեք կիլոմետր անցնել, բա ո՞ւր էին սահմանապահները: Հնարավո՞ր է՝ այդպես էլ կարողանան մինչեւ Երեւան հասնել: Ո՞ւր է բանակը, եթե դիվերսիա է, ապա ինչու կրակոցներ չեն եղել: Ես ունեմ բազմաթիվ հարցեր այս իրավիճակի հետ կապված, որոնք սակայն պատասխաններ չունեն:

-Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչ քայլեր պետք է անի հայկական կողմը եւ ո՞րը պետք է լինի ՀԱՊԿ-ի անելիքը:

-Եթե պետությունը ինչ-որ հատված իրենն է համարում, ապա պետք է պաշտպանի այն: Եվ այնպես, որ ոչ ոք անգամ 3 մետրով չկարողանա առաջ անցնել: Այլ տարբերակ չկա, ոչ ոք Հայաստանի փոխարեն անձամբ, ինքնակամ Հայաստանի սահմանները չի պաշտպանի: Եթե դու չես կարող քո սահմանները պաշտպանել, գնա գյուղատնտեսությամբ զբաղվի: Եթե դու իշխանություն ես, պետք է պահես քո սահմանները: Ռուս սահմանապահները մանդատ չունեն Հայաստանի սահմանները պաշտպանելու: Դա առաջին հերթին, իսկ երկրորդ հերթին, ՀԱՊԿ-ը միանգամից չի կարող արձագանքել եւ չի կարող պաշտպանել այն սահմանները, որոնք անգամ Հայաստանը չի պաշտպանում: ՀԱՊԿ-ը դաշնակցային պարտավորություններ ունի այն ժամանակ, երբ Հայաստանը հրավիրի այդ կառույցին՝ պաշտպանելու այդ սահմանները: Հայաստանից հրավեր եղե՞լ է, ո՛չ: Ինչո՞ւ, ինձ էլ է դա հետաքրքիր: Ինձ նաեւ հետաքրքիր է՝ հինգերորդ անգամ եմ կրկնում, ադրբեջանցիները կարողացել են 3.5 կմ առաջ գալ: Ինչ-որ մեկը հետեւո՞ւմ է այդ սահմանին, թե միայն տեղի բնակիչներն են, որոնք բոլորը չգիտես ինչու սովետական քարտեզներ ունեն: Թող այդ դեպքում իշխանությունը տան Սյունիքի մարզպետին, նա էլ ղեկավարի այդ պետությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս