
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամանը՝ 2021 թվականի միասնական քննության օրերը հաստատելու մասին:
Ըստ այդմ.
Կենսաբանություն, Աշխարհագրություն և Համաշխարհային պատմություն առարկաների քննությունը հունիսի 8-ին է;
Օտար լեզուները՝ հունիսի 11-ին;
Հայոց լեզու և հայ գրականությունը՝ հունիսի 15-ին;
Մաթեմատիկան՝ հունիսի 18-ին;
Հայոց պատմությունն ու Ֆիզիկան՝ հունիսի 22-ին և
Քիմիան ու Ռուսաց լեզուն՝ հունիսի 25-ին: