
ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը սահմանային իրավիճակի մասով հրատապ նիստ են պահանջում:
Ինչպես հայտնի է, երեկ առավոտից ադրբեջանցիների կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքեր են արձանագրվել:
Խոսքը Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում արձանագրված դեպքերի մասին է, ընդ որում, ՀՀ Պաշտպանության նախարարությունը պաշտոնական մեկնաբանություն է տարածել միայն Սյունիքում տիրող իրավիճակի մասին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով էլ հակառակորդը հատել է ՀՀ սահմանը եւ 3.5 կմ առաջ եկել:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի (Գեղարքունիքի մարզից ընտրված) եւ Աննա Գրիգորյանի (Սյունիքի մարզից ընտրված) հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան