
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին, որը կայանալու է մայիսի 19-ին Դուշանբեում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մայիսի 19-ին Դուշանբեում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հերթական հիստին: Հիշեցնեմ, որ Տաջիկստանի Հանրապետությունն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում»,- ասել է Զախարովան: