
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման հետ կապված ռուսական կողմը, ինչպես և Սերգեյ Լավրովի՝ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ ավելի վաղ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, հաստատել է հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի հայտարարությունների կատարումը։
Նշվել է նաև նման բոլոր միջադեպերի՝ բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծման կարևորությունը։ Պատրաստակամություն է հայտնվել ցուցաբերել համակողմանի աջակցություն՝ Հարավային Կովկասում իրադրությունը կարգավորելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։