Լուսանկարն արվել է Արմավիրի մարզում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Արագածոտնի մարզի բնակիչ, 29-ամյա Կարապետ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Արմավիր ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մեկ պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ ժամկետներում են ընդունվում տեղափոխության մասին դիմումները:
Գայանե Մարկոսյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մարկոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են համապատասխան ձեւով ուսուցման կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող եւ հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: Ուսանողը տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է իր ուսումնառության բուհի ռեկտորին ակադեմիական տեղեկանք ստանալու համար: Բուհի կողմից ակադեմիական տեղեկանք տրամադրվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են համապատասխան ձեւով ուսուցման կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող եւ հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: Ուսանողը տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է իր ուսումնառության բուհի ռեկտորին ակադեմիական տեղեկանք ստանալու համար:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որ մարմինն է կատարում ամուսնալուծության պետական գրանցումը: Ո՞ւր պետք է դիմի քաղաքացին:
Հրանտ Հարությունյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցումը կատարում է հետեւյալ ՔԿԱԳ մարմիններից մեկը՝
l ամուսինների համատեղ բնակության վայրի կամ
l ամուսիններից մեկի բնակության վայրի կամ
l ամուսնության պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմինը։
Իր կողմից կատարված ամուսնության գրանցման դեպքում ամուսնալուծության պետական գրանցումը կարող է կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող ամուսնության եւ ծննդի հանդիսավոր գրանցման պալատը:
Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնալուծության գրանցումը կատարվում է ամուսնալուծվող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից՝ տրված իրավասու մարմինների կողմից։
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ։ Դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը: