
ArmLur.am-ի տեղեկություններով եկող շաբաթ Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում, քննարկվելու և ընդունվելու է կարևոր հայտարարություն հայ ռազմագերիների վերաբերյալ: Այդ հայտարարությամբ կոչ է արվելու միջազգային կառույցներին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այդ նախաձեռնությունը իրականացնելու համար հայկական կողմից մեծ աշխատանքն են տարել ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով աշխատել է Եվրոպական պահպանողականների և ժողովրդավարների հետ, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ
Լևոն Զուրաբյանը, ով աշխատել է եվրոպական լիբերալների հետ և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով աշխատել է EPP-ի եվրոպական ժողովրդավարական կուսակցության հետ: