
ԱՄՆ 3 անօդաչու սարք է կործանվել Սոմալիի հարավում,- հաղորդում է BBC -ին: Անօդաչու սարքերն ընկել են Դոմլեյ եւ Կիսմայո քաղաքների շրջակայքում:Դեպքի մանրամասները չեն հաղորդվում:Սոմալին վեցերորդ երկիրն է, որի տարածքը հարձակումների է ենթարկվում ամերիկյան անօդաչու սարքերի կողմից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները անօդաչու սարքերի միջոցով հարվածներ են հասցնում Աֆղանստանին, Պակիստանին, Լիբիային, Իրաքին եւ Եմենին: