
Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Հիշեցնենք, նախորդ երկու օրերին պաշտոնական Երևանը հաղորդեց ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի տարածք ներխուժելու և Սյունիքի մարզի Սև լճի տարածքում, ինչպես նաև Սիսիան քաղաքի և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղություններով առաջխաղացման մասին։ Տեղի ունեցածի կապակցությամբ Հայաստանը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որին անդամակցում է։