Պահանջում ենք զսպվածություն՝ իրավիճակը խաղաղորեն լիցքաթափելու համար. ԱՄՆ պետդեպարտամենտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը թվիթերում գրառում է կատարել՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահման ներխուժման վերաբերյալ։

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի չենթարկված հատվածի երկայնքով լարվածության աճի մասին հաղորդագրություններին: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակվում են և պահանջում ենք զսպվածություն՝ իրավիճակը խաղաղորեն լիցքաթափելու համար»,- այս մասին գրել է Նեդ Փրայսը թվիթերում։

Հիշեցնենք, որ այս Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման հարցով Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին։ Նախօրեին ԱԽ հրավիրված նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ պայթյունավտանգ իրավիճակ է։ Նրա խոսքով՝ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի որոշակի հատվածներում։




Լրահոս