ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը պետք է դիմի նաև ՄԱԿ-ին. ինչ կարող է անել կառույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը երեկ պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին: Սակայն այս կառույցից զատ Հայաստանը կարող է դիմել նաեւ Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդին և օրինականացի ինքնապաշտպանության իր իրավունքը։ Ադրբեջանի պահվածքն ուժի կիրառման ուղիղ սպառնալիք է, ինչն արգելված է ՄԱԿ Կանոնադրության 2-րդ հոդվածով։

Հոդված 2-րդի երրորդ եւ չորրորդ կետերում ասվում է. «Բոլոր անդամներն իրենց միջազգային վեճերը կարգավորում են խաղաղ միջոցներով, այնպես, որ վտանգի չենթարկվեն միջազգային խաղաղությունը, անվտանգությունն ու
արդարությունը»:

«Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից»:

Նշենք, որ Հայաստանը ՄԱԿ-ին դիմել է 2020 թ․ պատերազմի ժամանակ, և հոկտեմբերի 19-ին կայացել էր Անվտանգության խորհրդի նիստը։ Սակայն, ինչպես հայտնել էր Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը արգելափակել էր բանաձևը, որը ենթադրում էր ռազմական գործողությունների դադարեցում և միջազգային խաղաղապահների տեղակայում։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 պետություններից, որոնցից հինգը մշտական ​​անդամներ են եւ ունեն վետոյի իրավունք (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա եւ Ֆրանսիա), իսկ մյուսը տասը՝ ոչ մշտական անդամներ են եւ ընտրվում են երկու տարի ժամկետով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատասխանատու է ազգերի միջեւ խաղաղության եւ անվտանգության ապահովման համար: ՄԱԿ-ի անդամ պետությունները պարտավոր են կատարել Անվտանգության խորհրդի որոշումները:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս