ՀՀ զինված ուժերի 20 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացում Գորիս քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 9-ին Գորիս քաղաքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի 20 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը:Շնորհավորելով բնակարանամուտը տոնող սպաներին`  պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ զինծառայողներին բնակարաններով ապահովումը պաշտպանության նախարարության կար¨որագույն խնդիրներից է: Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին` պաշտպանության փոխնախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով, կահավորված են եւ ապահովված են անհրաժեշտ բոլոր հարմարություններով:




Լրահոս