
ՀԱՊԿ մամուլի քարտուղարը «ՌԻԱ»-ին հայտնել է, որ կազմակերպության քարտուղարությունը դեռ Հայաստանից որևէ փաստաթուղթ չի ստացել՝ կապված Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանը երեկ հայտարարեց, թե պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին: Բայց պայմանագրի ոչ թե 4-րդ (պետության վրա հարձակման), այլ 2-րդ (հարձակման վտանգի ու սպառնալիքի) հոդվածով: Համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի, ՀԱՊԿ անդամ պետությունները (Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը) պարտավոր են միջոցներ ձեռնարկել Հայաստանին աջակցելու ուղղությամբ: