
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:
ՀԱՊԿն անդամ երկիր է հանդիսանում նաեւ Բելառուսը: ArmLur.am-ը զրուցել է Բելառուսի Ազգային ժողովի պատգամավոր Օլեգ Հայդուկևիչի հետ՝ պարզելու Բելառուսի տեսակետը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Ես, որպես պատգամավոր, կարող եմ ասել, որ մենք ամեն ինչ կանենք, որ խաղաղություն լինի: Մենք կարծում ենք, որ ցանկացած հարց կարելի է լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով՝ ռանց կոնֆլիկտի: Դա միշտ եղել է Բելառուսի պաշտոնական տեսակետը», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.