ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր օպերատիվ խորհրդակցություն է անցկացնելու ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այս մասին հայտնել է Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այլ հանդիպումներ ու խորհրդակցություններ ևս անցկացնելու է:
Պեսկովն ասել է, որ համապատասխանաբար տեղեկատվություն կտրամադրվի այն թեմաների մասին, որոնք կլինեն օրակարգում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում օգնություն չի խնդրել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած իրադրության առնչությամբ: