Ո՞նց կարող ենք մեր հայրենիքը թողնենք հեռանանք. ինչ իրավիճակ է Վարդենիսի Կուտական եւ Շատջրեք համայնքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր համայքնում ամեն ինչ  նորմալ է, անհանգստանալու կարիք չկա: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի մաս կազմող Կուտական համայնքի ղեկավար Մակիչ Թովմասյանը:

Մեր զրուցակցի  խոսքով՝  ավելին հայտնելու իրավասություն չունեն:

Իսկ, ահա Շատջրեք համայնքի ղեկավար Զոյա Գեւորգյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ բնակչության շրջանում խուճապ չկա:

«Թուրքերը, որ առաջ են եկել մեր սահմանին, դրանում կասկած չկա: Թշնամին մեր գյուղից 20 կմ հեռավորության վրա է: Գյուղում տրամադրությունները շատ նորմալ են, ո՞նց կարող ենք մենք մեր հայրենիքը թողնենք հեռանանք, հո թողնել գնալով չէ»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը կրկին «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։

Լիդա Եղիազարյան




Լրահոս