ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ընտրողների թիվն ավելացել է. նոր թվերն ու քարոզչական պաստառների արժեքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է ոստիկանության տեղեկանքը՝ ՀՀ ընտրողների քանակի վերաբերյալ: Այսպիսով, ընտրողների ընդհանուր թիվը, 2 միլիոն 583 հազար 823 է: Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երեւանը՝ 855 հազար 631: Երեւանին հաջորդում է Կոտայքը՝ 242 հազար 490 ընտրողով: Ամենափոքր թվով ընտրողներն ունի Վայոց ձորը՝ 45 հազար 791: Նկատենք, որ 2018-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 2 միլիոն 573 հազար 779 էր:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է 2021 թվականի հունիսի 7-ից, սակայն հանրապետության մի շարք քաղաքներում և միջպետական ավտոճանապարհներին տեղադրված արտաքին գովազդային վահանակներում տեղադրվել են 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական կամ քաղաքական գովազդ իրականացնող պաստառներ: 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառ կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:

Նշենք, որ քարոզչապաստառների վահանակների ամսական վարձավճարը տատանվում է 70 հազարից մինչեւ 345 հազար դրամի սահմաններում: 2018 թվականին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հատկացված է 735 վահանակ: Ամենաթանկ գները սահմանված են Երեւանի վերգետնյա 3 հետիոտնային անցումներին ամրացված էլեկտրոնային վահանակների համար՝ 338 հազար 400 դրամ: Խոսքը Սեբաստիա փ., վերգետնյա անցման, Բաբաջանյան փ., վերգետնյա անցման եւ Շիրազի փ. , վերգետնյա անցման մասին: Այս գները վերաբերում են 5 քմ տարածքը գերազանցող վահանակներին, որոնք վճարովի են, սակայն բացի դրանից վահանակներ պետք է տրամադրվեն նաեւ անվճար:




Լրահոս