ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցների տարբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի եւ ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրություններում տարբերություններ կան: Կրեմլի հաղորդմամբ՝ «հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 13-ին ուշ երեկոյան Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը շարունակվել է: Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահելու անհրաժեշտությունն, առաջին հերթին՝ հրադադարի ռեժիմի խիստ պահպանման մասով:

Մինչդեռ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել է զրույցի իր տարբերակը:

«Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահին տեղեկացրել է Սյունիքի մարզի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում առաջացած իրավիճակի մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաեւ, որ մայիսի 13-ին նա հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:

Զրուցակիցները համաձայնել են, որ ստեղծված իրավիճակից ելքը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի նախնական դիրքեր վերադարձով»:

Նկատենք՝ ՀԱՊԿ պաշտոնական դիմում Հայաստանն ուղարկեց միայն այսօր, մինչ այդ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, թե Փաշինյանը Պուտինին օգնության խնդրանքով չի դիմել, այնինչ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր նշել է, որ դիմել են նաեւ ռազմական օգնության համար:

Հավելենք, որ ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի երեք օրում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս