Այս պատերազմի օրերին շատերն են ձգտում որեւէ կերպ օգտակար լինել սահմանին: Նրանց թվում են նաեւ Հայր և որդի Երեմյանները: Նրանք պատերազմի օրերին առաջնագիծ ուտելիք են մատակարարում, անհրաժեշտ իրար, անգամ ծխախոտ: Սա եզակի հանգամանք է, երբ նման բան արվում է այդպիսի մասշտաբներով: Առաջնագիծ ուղարկված սնունդը բարձրորակ է, իսկ տրամադրվող ապրանքը բազմազան է, պարունակում անհրաժեշտ ամեն ինչ։
Նկատենք՝ այս օրերին ընկերության մի քանի պահեստներ անգամ մնացել են ադրբեջանական հսկողության տակ, նույնիսկ մի քանի մեքենա է պայթել սնունդով լի: Սակայն սա էլ չի կանգնեցնում ընկերությանը, եւ մատակարարումները շարունակվում են: