
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է «Սպորտինգ» վերադառնալուն: Ըստ cuatro-ի՝ թուրինյան ակումբում 30 միլիոն եվրո աշխատավարձ ստացող 36-ամյա պորտուգալացին պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատումների գնալ «Սպորտինգ» տեղափոխվելու համար:
Նշվում է, որ վերջերս Ռոնալդուն Լիսաբոնում ձեռք է բերել ավելի քան 7 միլիոն եվրո արժողությամբ շքեղ բնակարան: Հիշեցնենք, որ օրերս Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրոն, հայտարարել էր, որ կփորձի համոզել իր որդուն վերադառնալ լիսաբոնյան ակումբ: