Մեծ Բրիտանիայի գիտնականները պնդում են, որ Հունաստանի տնտեսական ճգնաժամը եւ բյուջետային ծախսերի կրճատումը հանգեցրել են երկրի բնակչության առողջական վիճակի վատթարացմանը,-հաղորդում է BBC-ն: Հունաստանում ճգնաժամը սկսվելուց ի վեր ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք հերոին են օգտագործում, իսկ նրանցից շատերը զբաղվում են մարմնավաճառությամբ, որպեսզի գումար վաստակեն: Այդ ամենը հանգեցրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածների թվի աճի:Բացի այդ, համաձայն հունական խորհրդարանի ոչ պաշտոնական տվյալների` անցած տարի, 2009 -ի համեմատ, աճել է ինքնասպանությունների թիվը:
Ինքնասպանությունների եվ ՁԻԱՀ-ով հիվանդների թվի աճ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ