ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գյումրիում

 

Երեկ մոտոցիկլի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքում 24-ամյա Արթուր Սուքիասյանը իր վարած  «Հայասա» մակնիշի  մոտոցիկլետով երթեւեկելիս՝ վրաերթի է ենթարկել 15-ամյա Իսկուհի Մ.-ին եւ առաջ ընթանալիս վթարի ենթարկվել ու կողաշրջվել:

Մոտոցիկլավար Ա. Սուքիասյանը, նրա  ուղեւորուհի՝ Գյումրիի բնակիչ 21-ամյա Շուշանիկ Գրիգորյանն ու վրաերթի ենթարկված Իսկուհի Մ.-ն, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ում ավանդներն են երաշխավորվում:

Գրետա Սարգսյան (40 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ հիմնադրամը երաշխավորում է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերում (բացառությամբ իր՝ ՀՀ տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերի), ինչպես նաեւ ՀՀ տարածքում ստեղծված օտարերկրյա բանկի մասնաճյուղերում ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրված ավանդների հատուցումը:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ավանդատուից որեւէ գործողություն կամ փոխհատուցում չի պահանջվում: Եթե ավանդատուն բանկում ունի ավանդ, ապա այդ ավանդն արդեն երաշխավորված է: Եթե ավանդատուն ունի ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում`առավելագույն սահմանաչափով։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է մերժվում ապոստիլով վավերացումը:

 Գրիշա Սարուխանյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Սարուխանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումը մերժվում է, եթե`

1) փաստաթուղթը պատրաստել կամ հաստատել կամ կնքել է դրա լիազորությունը չունեցող անձը կամ մարմինը,

2) փաստաթուղթը չի համապատասխանում տվյալ փաստաթղթի համար սահմանված ձեւաչափին,

3) փաստաթուղթն ապոստիլով վավերացման ենթակա չէ,

4) փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու մասին դիմումը ներկայացվել է սույն օրենքի եւ փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգի խախտմամբ,

5) անընթեռնելի են փաստաթուղթը ստորագրող անձի պաշտոնեական դիրքի մասին տվյալները, վերջինիս ստորագրությունը, փաստաթուղթը հաստատող կնիքը կամ դրոշմակնիքը,

6) փաստաթուղթը վնասված է, պահպանված չէ փաստաթղթի ամբողջականությունը, փաստաթղթի վրա առկա են անթույլատրելի գրառումներ,

7) չեն ներկայացվել փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պետական տուրքի վճարման հավաստումը,

8) փաստաթուղթը ներկայացվելու է Կոնվենցիային չանդամակցող երկիր,

9) փաստաթուղթն ակնհայտ կեղծ է:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաuտաթղթի վրա ապոuտիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո՝ երկու աշխատանքային oրվա ընթացքում: Ապոստիլով հաստատված փաստաթղթերը ստանալու համար աշխատակցի կողմից նշված օրը  չներկայանալու դեպքում փաստաթղթերը ստանալու համար քաղաքացիները կարող են ներկայանալ նշանակված օրվանը հաջորդող ցանկացած օր՝ ժամը 10.00-ից 17.00-ն:

 

 




Լրահոս