Սյունիքում երեկվա ակցիայի մասնակից 8 անձ է բերման ենթարկվել. կա ձերբակալված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 14-ին, ժամը 15.30-ի սահմաններում, մի խումբ անձինք Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և 10-15 րոպե կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ քաշքշել էին ճանապարհը բացել պահանջող քաղաքացիներին:

Ժամը 17.47-ին 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով (Խուլիգանություն)։

Մեկ անձ ձերբակալվել է։ Ձերբակալված 44-ամյա տղամարդը ոստիկանության Գորիսի բաժնում բռունցքով կոտրել է աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին։ Կատարվում է նախաքննություն։




Լրահոս