Կոնյակ ենք խմել և համբուրվել. Աշոտ Ղազարյանը՝ 72-ամյակի եւ թանկ նվերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Աշոտ Ղազարյանը տոնում է ծննդյան 72 ամյակը: ArmLur.am-ի հետ զրույցում սիրված դերասանը հայտնեց նաեւ, որ այսօր տոնում են ոչ միայն իր տարեդարձը, այլ նաեւ կրտսեր Աշոտ Ղազարյանի  6-ամյակը:

Դերասանը մեզ հետ զրույցում անկեղծանալով ընդգծեց, որ այսօր ավելի շատ նշում  են կրտսեր Աշոտիկի տարեդարձը, ով այս տարի պատրաստվում է իր առաջին քայլերն անել  դեպի դպրոց. «Այսօր մենք մեր տարեդարձը նշելու ենք Ծաղկաձորում ընտանիքիս անդամների եւ խնամուս հետ: Իսկ գիշերը մտերիմներիս հետ բաժակ ենք  բարձրացրել, կոնյակ խմել, իսկ կնոջս հետ էլ համբուրվել ենք եւ վերջ»,-ժպիտով պատմեց Աշոտ Ղազարյանը:

Հարցին, թե ինչ անակնկալ նվերներ է ստացել, Աշոտ Ղազարյանն ասաց, որ մտերիմ ընկերոջ կինն  իր դիմանկարն է  նկարել յուղաներկով եւ գիշեր 12-ին անակնկալ ուղարկել նրան. «Ճիշտն ասած չէի սպասում, շատ եմ հավանել, շատ լավ նվեր էր, իսկ այլ  նվերներ դեռեւս  չեմ ստացել»:

Աշոտ Ղազարյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով երազանքներին, միայն նշեց, որ ստեղծագործական նորություններ կլինեն, այս պահին էլ  ընթանում են «Մեր բակը» նախագծի չորրորդ սերիայի նկարահանումները, իսկ մնացածը, ժամանակը ցույց կտա, թե ինչպես կլինի:

«Ես  քանի կամ, պետք է զբաղվեմ իմ սիրելի գործով»,-հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս