«Ժողովրդի մոտ մարտական վիճակ է, դուխներս տեղն է». ինչ իրավիճակ է Ներքին Խնձորեսկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին Խնձորեսկում ամեն ինչ նորմալ է: Մենք զբաղված ենք մեր գործերով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը:

«Ժողովրդի մոտ մարտական վիճակ է, դուխներս տեղն է: Վերիշենից տեղեկություններ չունեմ, զբաղված եմ նոր ջրագծի աշխատանքներով»,-նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիների հետ երեկ ընդհատված բանակցությունների շարունակությունը տեղի կունենա այսօր ժամը 15:00-ին:

Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 12-ին եւ 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռեւս չի փոփոխվել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս